Ապրիլի 22-ը Մաքուր ջրի, մաքուր օդի և պարատ հողի օրն է, այսինքն՝ Երկրի օրը. մեր Երկրի մասին մտածելու համար սա տարվա մեջ միակ օրն է: Այս օրը մենք պետք է չմոռանանք, որ մեր գործողություններից կարող է տուժել երկրի բնությունը, և պետք է մտածենք էկոլոգիական խնդիրներին լուծում տալու մասին:
 

Այս տոնի պատմությունը կապված է մի ամերիկաբնակ մարդու անվան հետ... Այդ մարդը Ջոն Մորթոնն էր: Նա 19-րդ դարի վերջին տեղափոխվել էր մի տեղ, որտեղ ծառեր չկային՝ հսկայածավալ շինարարության պատճառով, և նա սկսեց ամեն տարի կազմակերպել մրցույթներ: Հաղթող էին ճանաչվում այն մարդիկ, ովքեր ավելի շատ թվով ծառեր էին տնկում և լավ խնամում դրանք: Այդ տոնը հայտնի դարձավ ծառերի տոն անվանմամբ:

Արդեն առաջին տոնի ժամանակ Նեբրասկա շրջանի բնակիչները տնկեցին մոտ 1 մլն ծառ: Դա տեսնելով՝ Նեբրասկան այդ տոնը հայտարարեց պՊաշտոնական: Արդեն 1970-ականներին այդ տոնին մասնակցելու էր գալիս մոտ 20 մլն մարդ:
Իսկ արդեն 1920-ին տոնը համարվեց միջազգային, և մասնակիցների թիվը հասավ 200 մլն՝ մոտ 141 երկրներից:

Ըստ այս ավանդության էլ՝ Երկրի օրը մարդիկ իրենց տան հարակից շրջաններիում ծառեր են տնկում և հոգ տանում դրանց մասին:

Դե ինչ, շնորհավոր տոնդ, ԵՐԿԻՐ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել