1964 թվականին շվեդական Գյոթեբորգ քաղաքում բացվեց գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես, որտեղ ներկայացված էին ավանգարդիստ Պիեռ Բրասսոյի 4 աշխատանքները: Արվեստագետներն անմիջապես իրենց հիացմունքն արտահայտեցին, քննադատներն ընդարձակ հոդվածներ գրեցին` գովերգելով նկարչի տաղանդը: Եվ միայն այդ ամբողջ իրարանցումից հետո հայտնի դարձավ, որ նկարների հեղինակը շիմպանզե Պիտերն է` տեղի կենդանաբանական այգուց: Այգու աշխատակիցները նրան սովորեցրել էին վրձին բռնել, իսկ կենդանու ամենասիրելի գույնը կապույտն էր, քանի որ դուր էր եկել դրա հոտը: Հետաքրքրական է, որ այդ բացահայտումից հետո մի արվեստաբան շարունակեց պնդել, որ, միևնույն է, դրանք ցուցահանդեսում ներկայացված լավագույն գործերն էին:
Այնպես որ, դուք էլ զգույշ եղեք: Եթե որևէ կտավի մասին ցանկանում եք դրական կարծիք արտահայտել, նախապես ճշտեք, թե ով է իրական հեղինակը: