Սնդիկով լի ջերմաչափի կոտրվելը խնդիր է, որը խուճապ է առաջացնում նույնիսկ մեծահասակների մոտ։ Շատ մարդիկ չգիտեն ինչպես ճիշտ ձևով հավաքել թափված սնդիկը, որպեսզի չվնասեն իրենց և իրենց հարազատներին։
Այսօր, BlogNews –ը Ձեզ է ներկայացնում այն գլխավոր կանոնները, որոնց պետք է հետևել՝ ջերմաչափի կոտրվելու դեպքում սնդիկային թունավորումից խուսափելու համար։
- Բոլորին հեռացրեք այն սենյակից, որտեղ կոտրվել է ջերմաչափը․ մի մոռացեք նաև ընտանի կենդանիների մասին։

- Օգտագործեք օդորակիչը՝ սենյակի ջերմաստիճանը մինչև 16 – 18 աստիճան իջեցնելու համար։

- Հնարավորինս հերմետիկ փակեք սենյակի դուռն ու բացեք այդտեղ եղած բոլոր պատուհանները։

- Համոզվեք, որ սնդիկի մասնիկները չեն մնացեք Ձեր ու Ձեր հարազատների հագուստի կամ կոշիկների վրա։

- Ռետինե ձեռնոցներ ու բժշկական դիմակ հագեք

- Փակվող ապակե տարրա պատրաստեք (հենց այնտեղ եք հավաքելու սնդիկը)։ Մի մոռացեք նախորոք այն ջրով լցնել։

- Ներկարկիչի կամ նման հարմարանքի միջոցով հավաքեք սնդիկը և լցրեք այն ջրով լի տարրայի մեջ։ Եթե հատակին մնան սնդիկի մանր մասնիկներ, դրանք հավաքեք սպունգի կամ խոնավ թղթի միջոցով։

Այս ամենից հետո պետք է երկու անգամ մանրակրկիտ կերպով լվացրեք հատակը սպիտակեցնող լուծույթով, որը քլոր է պարունակում։ 1 լիտր ջրի համար օգտագործեք 1 ճ․ գդ․ սպիտակեցնող հեղուկ։ Եվ հիշեք, որ սնդիկով լի տարրան ոչ մի դեպքում չի կարելի աղբամանը նետել․ այն պետք է հանձնել հատուկ կառույցների, որոնք մասնագիտանում են սնդիկի լիկվիդացման գործում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



