
Ժամանակի հետ միաժամանակ ընկերությունների համար ավելի դժվար է լինում գրավել մարդկանց, որպեսզի իրենց արտադրանքի սպառումն ավելանա։ Եթե երկար ժամանակ գովազդը նույն տեսքն ունենա, ապա մարդիկ ուղղակի կհոգնեն դրանից և այլևս ուշադրություն չեն դարձնի։ Դրա համար շատերը մտածում են, թե էլ ինչ նոր ձևերով կարելի է գովազդել ապրանքը կամ ծառայությունը, որպեսզի այն միանգամից գրավի մարդկանց աչքը։
Ահա գովազդների, այդ թվում՝ նաև սոցիալական գովազդների մի քանի հետաքրքիր օրինակ, որ մեծ հաջողություն են գրանցել։
Գովազդն ավելի իրական դարձնելու համար մի սրճարան որոշել էր կանգառում ոչ միայն պաստառներ, այլ նաև ջեռուցիչներ տեղադրել։
Զովացուցիչ ըմպելիքի տեսքով ցնցուղներ՝ լողափին հանգստացողների համար։
Ավելի պատկերավոր ցուցադրումն այն մտքի, որ հեծանիվ վարելն առողջարար է, ինչպես նաև օգտակար՝ շրջակա միջավայրի համար։
Ահա, թե ինչպես պետք է մաքրել փողոցները։
Ավելի հեշտ եղանակ՝ երեխաներին մաթեմատիկա սովորեցնելու համար։
Հարդարիչներ վաճառող մի ընկերություն էլ փողոցում հարդարիչ էր տեղադրել, որը տաք օդ էր փչում անցորդների վրա։ Համաձայնեք, որ հաճելի է, մանավանդ երբ դրսում ցուրտ է։
Մինչ շատ տեղերում մարդկանց փորձում են գրավել իրենց անվճար Wi-Fi-ով, այստեղ արվել է հակառակը՝ մարդկանց կոչ են անում գալ առանց Wi-Fi-ի տարածք և կենդանի շփում ունենալ ընկերների հետ։
Խելացի մտքեր՝ խելացի քաղաքների համար։
Իսկ այս ինստալյացիան էլ ցույց է տալիս, թե ինչ տեսք ունի աստիճաններ բարձրանալը հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։
Առանց մեկնաբանությունների
Իսկ այս ինստալյացիան բարեգործական նպատակներ ուներ․ վազած յուրաքանչյուր կիլոմետրի համար ընկերությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ին որոշակի գումար էր նվիրաբերում։
Այսպես է պետք գովազդել ակնոցները։
Ամերիկյան ավիաընկերությունն էլ հեռախոսները լիցքավորելու համար նախատեսված փոքրիկ վահանակներ էր տեղադրել տաքսիների մեջ։
Անվճար երաժշտություն՝ մետրոյում։
Երբ ավտոբուսի բռնակից օգտվելիս կարող ես միաժամանակ հասկանալ՝ արդյոք այդ ժամը սազո՞ւմ է քեզ։ Եվ եթե այո, ապա շանսերը մեծ են, որ կգնաք և կգնեք այդ ժամից։
Ախտահանիչ միջոցներ արտադրող կազմակերպությունը մետրոյի բռնակների վրա մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ էր փակցրել՝ մարդկանց կոչ անելով ավելի ուշադիր լինել անձնական հիգիենայի հանդեպ։
Անվճար արևային քսուք՝ մաշկի քաղցկեղից խուսափելու համար։
Ո՞վ սուրճ չի սիրում։ Անվճար սուրճը հավանաբար մարդկանց գրավելու լավագույն միջոցներից է։