Ծիրանի հայրենիքը Հայաստանն է: Դա ապացուցվում է նաև մի շարք օտար լեզուներում: Ծիրանը տարվել է այլ երկրներ, ստացել նոր անուն: Հին հռոմեացիների մոտ այն կոչվել է արմենիակում, այսինքն՝ հայկական, արաբերենում՝ թուֆահ ալ արմանի, որ նշանակում է հայկական խնձոր, Միջագետքի հին բնակիչների մոտ՝ խազուրա արմենիա, այսինքն՝ հայկական խնձոր: Բուսաբանության մեջ ծիրանի լատիներեն գիտական անունն է պրունուս արմենիակա, այսինքն՝ հայկական սալոր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: