«ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին, 2016թ. նույն ժամանակահատվածի համե­մատ, արձանագրվել է կահույքի, կենցաղային տեխնիկայի, սարքավո­րումների և ավտոմեքենաների ներմուծման ծավալների աճ, ինչը պայմանավորված է ինչպես մաքսային ընթացակարգերի բարեփոխմամբ, այնպես էլ բնակչության շրջանում գնողունակության բարձրացմամբ: Այսպես, եթե նախորդ տարվա 10 ամիսներին Հայաստան է ներմուծվել 5 000 տոննա կահույք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում ներմուծման ծավալն աճել է ավելի քան 17 000 տոննայով:
 
Զգալի աճ է արձանագրվել կենցաղային սարքավորումների, մասնավորապես, օդափոխիչների ներմուծման ծավալներում: Աճել է նաև բջջային հեռախոս­ների ներմուծման ծավալը, իսկ ավտոմեքենաների ներմուծումը, 2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ, ընթացիկ տարվա նույն ժա­մանակահատվածում աճել է ավելի քան 16 000-ով»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել