Boomnews.am-ը գրում է.
Երեկ life.tert.am մի հետաքրքիր հարցազրույց էր հրապարակվել Արթուր Գրիգորիչի հետ, որը չգիտես՝ ինչու անարձագանք մնաց և՛ հանրության կողմից, և՛ շոուբիզնեսի ներկայացուցիչների կողմից / համենայն դեպս գրեթե 24 ժամ անցել է այդ հարցազրույցից/։
Հարցազրույցի մեխը այն էր, որ այսօրվա շոուբիզնեսը բանի պիտանի չէ ու գրեթե բոլոր հայ աստղերը վատն են։ Հարցազրույցում շատ հետաքրքիր ու ճիշտ դրվագներ կային։ Առաջին ճիշտ խոսքը դա հենց վերնագիրն էր. «Այսօրվա երգարվեստն ինձ համար աղբ է»։ Դժվար որևէ մեկը կարողանար այսքան ճիշտ գնահատեր ու անվաներ իրականությունը քան Արթուր Գրիգորյանը։
Ա՛յո, պարոն Գրիգորյան, իրականում աղբ է այսօրվա շոուբիզնեսը, բայց խնդիրը այն է, որ այդ աղբը սարքել են Ձեր նախկին «կադրերը» ովքեր ոչ մի ձև չեն կարողանում հեռանան այս փողոտ ոլորտից ու ամեն ձև փորձում են փակել նոր աստղերի ճանապարհը, կամ գոնե իրենց «թևի տակ» առնել նրանց։
Գրիգորիչը զարմանում է նաև, թե ինչի են իրեն անվանել «շոուբիզնեսի կնքահայր»։ Շատ զարմանալի է, որ Գրիգորիչը այս արտահայտությունը հիմա է անում ու հարց է առաջանում, ինչո՞ւ ինքը մեկ անգամ այդ հարցը չի բարձրաձայնել իր փառաբանման երեկոներին ու ժպիտով լսում էր, թե ինչպես են շոուբիզնեսը աղբ դարձրած իր «կադրերը» գովաբանում ու շնորհակալություն հայտնում նրան։
Հայտնի անհատը նաև զարմանում է, որ աստղերը իրենց 6/8 ոճը հիմնավորում են ընտանիք պահելու պահանջով ու հարց է բարձրացնում. «Բա ես ինչպես եմ պահում ընտանիքս»։ Հարգարժան Գրիգորիչ, Դուք ժամանակին Ձեզանով եք արել մի ամբողջ Երգի պետական թատրոն, որը, եթե չեմ սխալվում համարվում է Ձեր սեփականությունը։ Ես հիշում եմ, որ երբ շատ փոքր էի այդ թատրոնի մոտ կանգնած էր մեր երկրի թիվ մեկ համմերներից մեկը, որը Ձեզ էր պատկանում /ըստ ասեկոսեների/, Ձեր պարագայում դժվար չէ ընտանիք պահել, երբ ունեք մի ամբողջ թատրոն /եթե սեփականություն էլ չէ, ապա հաստատ միաձայն որոշողը Դուք եք/։ Այնպես որ միամիտ հարցեր մի տվեք, թե ինչպես եք ընտանիք պահում... Շատ տրամաբանական ձևով ու պարտադիր չէ դրա համար հարսանիքներին երգեք, ինչպես ընտանիք պահող շատ հայտնիներ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։