Երեկ մինչ ՀՀ Բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի նախագծի մասնագիտական լսումները, ես գտնվում էի Սյունիքի մարզի Արեւիս համայնքում (Սիսիանի տարածաշրջան), որտեղ արդեն որերորդ տարին է իր գործունեություն է ծավալում «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությունը եւ փորձում է անօրինական ձեւով շահագործել Մարջանի ոսկու եւ բազմամետաղային հանքավայրը:
Այս պահին չեմ խոսի Արեւիսի եւ Մարջանի հանքավայրի մասին, այլ կխոսեմ երեկ տեղի ունեցած լսումների մասին, որի սցենարը պատմել են ինձ...
Մի հարց եմ ցանկանում տալ ԲՆ նախարարի պաշտոոնակատար (ի դեպ, այն կարծիքնին եմ, որ նա ալեւս չի նշանակվի նույն պաշտոնին) Արամ Հարությունյանին.
Բավական չէ, որ յուրաքանչյուր անգամ ՀՀ ԲՆ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը եւ իր անիմաց եւ «բանիմաստ» մասնագետները մեր ներվերի հետ են խաղում: Բավական չէ, որ Դուք, պրն. Հարությունյան, որերորդ անգամ թատրոն եք բեմականացնում եւ պաշտոնակատարի Ձեր լիազորությունը չարաշահելով՝ մասնագետների բերան եք փակում, այն դեպքում, երբ ԲՆ նիստերի դահլիճում ոմն մեկը հայհոյանք է տալիս եւ այդ կարգազանցին չեք հեռացնում սրահից եւ ավելին՝ Ձեզ իրավունք եք վերապահում դուրս հրավիրել փորձագետներից մեկին:
Ի՞նչ է, դուք ծանո՞թ չեք այն նյութերին, որոնք հրապարակվել են (www.yerkir.am) կայքում («Անտեսվածները», «Ե՞րբ կհալվի Մելիքգյուղի «սառցաբեկորը»», «Խարդախները» եւ «Կեղծիք` կեղծիքի հետեւից») եւ ավելին՝ տեղ եք տալիս օրենք խախտողներին եւ խարդախներին:
«Կեղծիք` կեղծիքի հետեւից» նյութում ես կոնկրետ հարցադրումներ եմ արել եւ եւս մեկ անգամ դրանք կգրառեմ այստեղ.
Առկա փաստաթղթերի նախնական ուսումնասիրությունից պարզվել է դեռևս այսքանը, սակայն Թուխմանուկի հանքավայրի կենտրոնական տեղամասի շահագործման վերաբերյալ լիարժեք և հիմնավոր իրավական ու մասնագիտական գնահատականներ տալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել նաեւ.
1. Թուխմանուկի հանքավայրի կենտրոնական տեղամասի արդյունահանման աշխատանքային նախագիծը կամ նախագծերը,
2. Ընկերության կողմից բնապահպանական եւ հարկային մարմիններ ներկայացված բնապահպանական եւ բնօգտագործման վճարների վերաբերյալ եռամսյա հաշվետվությունները` հանքարդյունահանման ողջ ժամանակահատվածի համար,
3. Ընկերության հետ 2006 թ. հուլիսի 7-ին կնքված լիցենզային պայմանագիրը,
4. 05.08.2005թ. տրված թիվ ՀԱ-Լ-14-356 հանքարդյունահանման լիցենզիայի հավելվածը, որով սահմանված է տրամադրված ընդերքի տեղամասի նկարագրությունն ու հատակագիծը:
Կարծում եմ՝ այս գրառումս տեղ կհասնի եւ ավելին՝ կկարդաք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/galust.nanyan/posts/587358484622680
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել