Wnews.am-ը գրում է.
Ավելի քան 20 տարի առաջ, երբ Մեգան Մարքլը 15 տարեկան էր, ընկերուհու հետ լուսանկարվեց Բուքինգհեմյան պալատի դիմաց։ Նա չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր ոտք է դնելու պալատ՝ որպես թագավորական ընտանիքի անդամ:
Օրերս տեղի ունեցավ Անգլիայի արքայազն Հարիի և հոլիվուդյան դերասանուհի Մեգան Մարքլի նշանադրությունը: Սա անհավանական էր թվում, եթե հաշվի առնենք, որ արքայական ընտանիքը դեմ էր դրան: Այնուամենայնիվ, արքայադուստր Դիանային պատկանող թանկարժեք ադամանդյա քարերից պատրաստված մատանին Մեգան Մարքլի մատին է: «Մենք սիրում ենք իրար և երջանիկ ենք»,- նշանադրությունից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Suits սերիալի դերասանուհի Մեգանը, իսկ Հարին իր հեթին ավելացրել է, որ ծանոթության հենց առաջին պահից հասկացել է, որ Մեգանը հենց «այն միակն է»:
Ով է աշխարհի ամենացանկալի փեսացուներից մեկի ընտրյալը, ինչու էր թագավորական ընտանիքը դեմ նրանց միությանը և ինչու ամերիկյան դերասանուհին երբեք չի դառնա արքայադուստր: Wnews.am-ը որոշեց պարզել:
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ