Artsakhpress.am-ը գրում է.

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել 6,7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը (USGS):

Երկրաշարժը գրանցվել է նոյեմբերի 30-ին UTC ժամանակով 06.32-ին: Ցնցումների էպիկենտրոնը գտնվում է օվկիանոսի հատակում՝ Բրազիալիայի եւ Արեւմտյան Աֆրիկայի միջեւ Միջին-Ատլանտյան լեռնաշղթայի հատվածում: Օջախը 10 կմ խորության վրա է, հայտնում է news.am-ը:

Տեղեկություններ չեն հաղորդվում ցունամիի սպառնալիքի, զոհերի եւ ավերածությունների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել