Boomnews.am-ը գրում է.
Հայկական շոու բիզնեսում հանդիսավարների կամ, ինչպես ասում են պատվիրատուները, թամադաների պակաս չկա։ Շոու բիզնեսում շատերի եկամուտի միակ աղբյուրը դերասանի կամ հեռուստառադիոհաղորդավարի աշխատանքը չէ։ Շատերը գումար են վաստակում` վարելով հարսանիքներ, ծնունդներ կամ կնունքներ։
Boomnews.am-ը ձեզ է ներկայացնում ամենապահանջված ու իրենց ծառայությունների իրական արժեքը գնահատող թամադաներին։
Ավետ Բարսեղյանը, երևի ամենաթանկ հաղորդավարերից է, Ավետը հիմնականում վարում է հայ օլիգարխների զավակների հարսանիքներ կամ հայ հայտնիների։ Իհարկե, Ավետի վարելու գնից տեղյակ չենք, բայց վերոնշյալը հաշվի առնելով կարող ենք նշել, որ էժան հաճույք չէ
Սարգիս Գրիգորյանին կարելի է համարել այս ոլորտի առաջատարներից ու ամենահայտնիներից, ով ոչ միայն հարսանիքներ է վարում, այլև կարող է կազմակերպել ողջ հարսանյաց հանդեսը։ Boomnews.am-ի տեղեկություններով Սարգիսը միայն վարելու համար կես միլիոն դրամ է պահանջում։
Վերջերս հեռուստաէկրաններից բացակայող Էխո Մխոն՝ Մխիթար Ավետիսյանին կարող ես հանդիպել շատ հարսանիքներին որպես վարող, նրա առավելություններից մեկը այն է, որ նա նաև գեղեցիկ երգում է։ Մեր տեղեկություններով Մխիթարը 300 հազար ՀՀ դրամից քիչ չի պահանջում /հազվագյուտ դեպքերում է նա քիչ ցանկանում։
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ