«Մեր տեղեկություններով՝ Արմավիրի ոստիկանապետ Արսեն Այվազյանին առաջիկայում «Արմավիրի պատվավոր քաղաքացու» կոչում կշնորհեն:
Ամենայն հավանականությամբ նրան այդ կոչումը շնորհվում է հոկտեմբերի 30-ին Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդառված 3-ամյա երեխային փրկելու համար:
Հիշեցնենք, որ այդ օրը 36-ամյա Արգամ Հովիկյանը շուրջ 4 ժամ պատանդ էր պահել «Մանուշակ» մանկապարտեզի սաներից մեկին՝ 3-ամյա Հմայակին: Նա պահանջում էր նախկին կնոջը: Նրա նպատակն էր եղել հանդիպել մանկապարտեզում աշխատող իր նախկին կնոջ հետ: Վերջինիս տատը նույն մանկապարտեզի տնօրենն է: Ոստիկանության հատուկ գործողության արդյունքում երեխան չորս ժամ անց դուրս էր բերվել հաստատությունից: Արգամ Հովիկյանը մարմնական վնասվածքներ էր հասցրել իրեն, նախկին կնոջը և նրա տատին: Վնասազերծման պահին Արգամ Հովիկյանը վնասել էր նաև ինքն իրեն: Դեպքի օրը, երբ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է հաջողվել երեխային փրկել, Պողոսյանը պատասխանել էր. «Երեխային փրկողը ձեր աչքի առջև կանգնած է» (մատնացույց անելով Արսեն Այվազյանին)»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել