Հետաքրքիր էր…
Մի անգամ աշակերտը մոտենում է ուսուցչին ու հարցնում.
-Ուսուցիչ, նպատակին հասնելու համար ի՞նչ է պետք:
Ուսուցիչը բռնում է աշակերտի ձեռքն ու քայլում դեպի գետը: Առանց որևէ բառ ասելու` նա բռնում է աշակերտի գլխից ու մտցնում գետը: Մի քանի վայրկյան հետո աշակերտը սկսում է դիմադրել, բայց ուսուցիչն ամբողջ ուժով պահում էր նրա գլուխը գետում:
Աշակերտը սկսեց լրջորեն պայքարել` ձեռքերով, ոտքերով, մարմնով այս ու այն կողմ նետվել: Այդ պահին ուսուցիչը բաց թողեց գլուխը և հարցրեց.
-Երբ գլուխդ գետում էր, ի՞նչ էիր ամենաշատը ցանկանում:
-Շնչել,- պատասխանում է աշակերտը:
-Հիմա կարող ես շնչել, բայց հիշիր, միայն համառությամբ կարող ես հասնել նպատակիդ, միայն համառությամբ, այսինքն` այդ համառության շնորհիվ, որով պայքարեցիր ու կարողացար շնչել:
Հ.Գ. Իսկապես, փորձեք, միայն համառության շնորհիվ են հասնում հաջողության:
Պուշկինը միայն Նատալիա Գոնչարովայի «ԱՅՈ» բառի համար պայքարել է 2 տարի: Գումիլովն ատում էր գերմաներենը, բայց ամեն գիշեր լսում էր գերմաներեն երգեր, որպեսզի կարողանա Աննա Ախմատովային գերմաներեն ոտանավորներ ու քառատողեր ձոնել:
Իսկ ի՞նչ է անում 21-րդ դարի մարդը: Մի թեթև դժվարությունից միանգամից հիասթափվում է: Համառորեն պայքարեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=613121028717904&set=a.452613561435319.117877.430571320306210&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել