Բարև, իմ չար ու նախանձներ, իմացա՞ք՝ նոր հեռուստաաստղ ունենք, ինքն էլ՝ կատակերգական ժանրում։ Այլ կերպ ասած՝ կոմիկ ա: Որ փողոցում իրեն տեսնես, առաջին բանը հենց էդ ես մտածելու՝ կա-չկա, սա․․․ կոմիկ ա։
 
Էս կոմիկի անունը, ակազիվայեցցա, Ադամա, ինքն էլ՝ Լևիցկի։ Հուսով եմ, որ ազգանունն իսկական ա, որովհետև եթե իսկական չի, ապա դա միայն սրում է այն օբյեկտիվ կասկածները, որ Ադամը․․․ կոմիկ է։   
Դաշտային չոլի կոմիկ
 
Ճիշտն ասած՝ էս կոմիկին դեռ Ֆեյսբուքից եմ ֆիքսել։ Ու որքան էլ Ձեզ թվա, որ պատճառը բավականին ակնհայտ․․․ կոմիկական արտաքինն է, դա այդպես չէ։ Ուշադրությունս գրավել էր նրանով, որ ծիծաղեցնելու անհագ ցանկություն ունի՝ անգամ սեփական անձը ծաղրի առարկա դարձնելուց չխորշելով։
Կոմիկը՝ մացառուտներում
 
Ու մեկ էլ հո՛պ, էն օրը հեռուստացույցը միացնում եմ ու տեսնեմ ի՜նչ․․․ Ուրեմն՝ սկզբում զգում եմ, որ մի հատ կոմիկի են ցույց տալիս Մալաթիայի շուկայում, որը ոնց որ Հրաչ Մուրադյանի (մազերը), Էդրիեն Բրոուդիի (աչքերը) ու Կոնչիտա Վյուրստի (բեղումորուսը) խառնուրդ լինի, ու որի դեմքը խիստ ծանոթ է։ Ու ջոկեմ ի՜նչ․․․ Մեր կոմիկ Ադամն ա։
Կոմիկ․․․ կոմիկ
 
Բայց չհասկացա, թե ինչի էին Արմքոմեդիում սրան տեղ տվել ու առավել ևս՝ չհասկացա, թե Մալաթիայի շուկայի մասին նյութի խնդալու որ մասն էր իրանով պայմանավորված։ Ասենք՝ ուուուուում էլ ուղարկես էդ շուկա տեսախցիկով, մոտավորապես նույն կարգի բան կստանա, որովհետև զվարճացնում էին ոչ այնքան Ադամի հումորները, որքան վաճառականների բոցերը (կոշիկ վաճառողն, առհասարակ, ինքն էր բոցվում Ադամի վրա), ու դա կարող է անել ինչպես կոմիկ, այնպես էլ միանգամայն․․․ ավելի ավանդական կերպարներ ունեցող մարդիկ։
 
Մի խոսքով՝ հետ բերեք մեր Կառլին, թե չէ ամեն կոմիկ չէ, որ կատակերգու է։
Շլյապով կոմիկ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել