ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ սա հայկական ֆեյսբուքյան օգտատերերն են, որոնց թիրախավորել են ադրբեջանական հաքերները վերջին 1-2 ամսվա ընթացքում և, մեծ հավանականությամբ, կարողացել են գողանալ գաղտնաբառը։ Ես գաղտնաբառերը ջնջել եմ, թողել եմ մենակ մարդկանց լոգինները։ Կախված մարդուց՝ դա կա՛մ մեյլն է, կա՛մ հեռախոսը, կա՛մ ֆեյսի լոգինը։ Հարևանները հայտարարում են, որ կոտրել են 4 հազար հոգու։ Իրականում, մոտ հազար երեք հարյուր մարդու տվյալ է։ Շատերին, հավանաբար, չեն էլ կարողացել կոտրել, քանի որ ներկայացված գաղտնաբառերը, օրինակ, կրկնում են լոգինը, կամ շատ կարճ են, ինչը Ֆեյսբուքը պարզապես թույլ չի տալիս։ Սակայն, ես մի շարք լոգին-գաղտնաբառ զույգեր ստուգել եմ, և դրանք աշխատում են։ Ավելին՝ այդ մարդիկ տեղյակ էլ չեն, որ իրենց կոտրել են, քանի որ հաքերները դեռ ձեռք չեն տվել այդ պրոֆիլները։ Այնպես որ, անպայման ստուգվեք, համոզվեք, որ դուք կամ ձեր ընկերներն այստեղ չկաք։
Հիշեք, որ սրանք հիմնականում մի ձև են գողանում գաղտնաբառեր․ ֆեյսի անունից նամակ կամ գրառում են կատարում և առաջարկում լոգին լինել իրենց կողմից ստեղծված կեղծ, ֆեյսը նմանակող էջերում։ Միշտ ուշադիր կարդացեք հասցեն, երբ գաղտնաբառն եք ներմուծում։
Հ․Գ․ Ինչն է ուրախացնում, որ այս անգամ մի տասը հոգի քֆուրներ էին գրել՝ հասկանալով, որ իրենց փորձում են կոտրել ։Ճ
Հ․Հ․Գ․ Ctrl-F․ սենց կարելի է որոնել փաստաթղթի մեջ, Find on page՝ հեռախոսից։
Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։