Ինձ էնքան հետարքիր է, Տիգրան Սարգսյանը մեծագույն ցինի՞կ է, թե՞ պարզապես անմեղսունակ: Կներեք, բայց ես այլ բնորոշումներ չեմ կարողանում տալ, մեր վարչապետը հպարտ դեմքով խոսում է նրա մասին, որ տնտեսությունը ինչ-որ տնտեսական աճ է գրանցել արդեն առաջին եռամսյակի արդյունքներով ու պլաններ է գերակատարել․
«Կառավարության ղեկավարը նշել է, որ 2013 թ. առաջին երեք ամիսներին արձանագրված տնտեսական ցուցանիշները բավականին բարձր են, մասնավորապես, տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 8,7 իսկ ՀՆԱ-ն՝ 11,7 տոկոս: Արդյունաբերության բնագավառում արձանագրված աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 15,8 տոկոս, գյուղատնտեսության բնագավառում՝ 2,3, ծառայությունների ոլորտում՝ մոտ 7 տոկոս»:
«2013 թ. պետական բյուջեն հաշվարկել ենք 6,2 տոկոսի տնտեսական աճի ցուցանիշով, իսկ առաջին եռամսյակում շոշափելիորեն՝ 7 միլիարդ դրամով գերակատարել ենք հարկային մուտքերը, քան ծրագրված էր»:
Ու սենց էլի լիքը մառազմատիկ հայտարարություններ․․․ Բա մեկը չլինե՞ր, որ հարցներ Տիկոյին, որ եթե տենց հսկայական քայլերով առաջ ենք սլանում, բա ինչի՞ ա ժողովրդի կենսամակարդակը անընդհատ անկում ապրում, ինչի՞ են ապրանքների գներն անընդհատ բարձրանում, ինչի՞ ա նվազագույն աշխատավարձը 35 հազար, ինչի՞ ա «Արմավիան» սնանկանում, ինչի՞ համար անգամ պետական տվյալներով 40 տոկոս աղքատություն է գոյացել, ինչի՞ են քեզ մարդիկ ատում, իսկ կառավարությունիցդ օֆ անում․․․ ու սենց մի վագոն ինչիներ:
Ես միշտ մեղադրել եմ Լևոնին իր հայտնի «Գնացեք հարևաններից պարտք արեք, մի կերպ ապրեք»-ի համար, բայց հիմա հասկանում եմ, որ ավելի լավ է այդպես ազնվորեն կանգնեն ասեն՝ եղունգ ունեք՝ գլուխներդ քորեք, քան թե Տիկոյի նման գլուխներս հարթուկեն, թե մի այլ կարգի տնտեսական աճ ունենք:
Վարչապետի ստերը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/272529126217350?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել