Այս երկվորյակներն ընդամենը 7 ամսական են, բայց արդեն հասցրել են նվաճել համացանցը։ Իզաբելլա և Գաբրիելլա Շիպլիները հայտնի են դարձել նրանով, որ երկվորյակ են, բայց ունեն մաշկի տարբեր գույներ։ 

Քույրերի բնավորությունները նույնպես նման չեն. Իզաբելլան շատ հանգիստ երեխա է, նա ծիծաղում է, երբ նայում ես իրեն, ու սիրում է, որ իրեն խուտուտ են տալիս։ Իսկ Գաբրիելլան սկսել է չոչ անել 5 ամսականից, ու հիմա նրան կանգնեցնել հնարավոր չէ։

Շատերը ենթադրել են, որ գուցե երեխաները տարբեր հայրերից են, սակայն բժիշկները հաստատում են, որ նրանք մի հորից են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել