Ես իհարկե հասկանում եմ, որ ինտելեկտի կուրացնող ճաճանչներ արձակող այս սֆաթը տեսնելիս ձեզ մոտ առաջին տպավորությունը կարող է սխալական լինի, և դուք մտածեք, թե այն պատկանում է մի որևիցե ակադեմիկոսի կամ նոբելյան մրցանակակրի: Այնինչ դա իրոք սխալական է, որովհետև սա ոչ այլ ոք է, քան պատմության 2-րդ ամենաուժեղ զորավարը (Մանվել տիեզերասասանից հետո) և պատմության մեջ ամենաուժեղ զորավարներից ընդամենը այն երկուսից մեկն է, ով նաև հանճարեղ կռազի շոֆեռ է:
Այո՛, սա մեր ազգի պարծանք, հայկական զորավարական տաղանդի ռահվիրա, աշխարհակալ պետությունների ջատագով Գեներալ Սեյրանն է․․․
Հա, էլի սրանց եմ հիշել, որովհետև էսօր կարդացի էս ագրեգատի հայտագրված գույքի ու եկամտի մասին տեղեկագիրը: Պարզվում է, որ 21-րդ դարի Մակեդոնացին տարեկան 1.6 միլլիարդ դրամի եկամուտ ունի (4 միլիոն դոլար), 16 անշարժ գույք. 6 բնակելի` 2796.55 քմ ընդհանուր մակերեսով, և 10 հողամաս` 2.2686 հա տարածքով: Պատգամավորն անշարժ գույք ունի Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում, ոչ գյուղատնտեսական նշանակության 2 հողատարածք` Ազատության պողոտայում, մի հատ Խամմեռ մեքենա, 33 տոկոս բաժնետոմս «Սարկոպ» հայ-ռուսական ՍՊԸ-ում ու․․․ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 47 մլն ՀՀ դրամ և 884 ԱՄՆ դոլար․․․
Եվս մեկ անգամ նայեք խելքի անծայրածիր անդունդ հիշեցնող այս մոռդին ու ինձ փորձեք ապացուցել, որ անմեղության այս մարմնավորումը գեթ մեկ լումա է թալանել, գողացել, խլել․․․ Ո՛Չ, նրա հարստությունը ոտից-գլուխ օրինական է, ու ընդհանրապես, իրա պապն էլ զորավար էր ու Նինվեայի գրավումից հետո լիքը տռաֆեյ էր բերել ու մեր գեներալը էդ փողերն ա գործի մեջ դրել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=272432356227027&set=a.183395981797332.47236.100003807947267&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել