1․ Իրականում ոսկին շատ դժվար է գտնել, քանի որ այն հազվադեպ է հանդիպում բնության մեջ։ Աշխարհում մեկ ժամում ավելի շատ պողպատ է արդյունահանվում, քան ամբողջ պատմության մեջ՝ ոսկի։

2․ 2011 թվականին ոսկու համաշխարհային արդյունահանումը 2․8 հզ տոննա էր։ Ոսկու մեծ մասը հայտնաբերվել է Չինաստանում, Ավստրալիայում և ԱՄՆ-ում։

3․ Մարդկության պատմության ամբողջ ընթացքում արդյունահանվել է 150-200 հզ տոննա ոսկի։

4․ Ոսկու ամենամեծ հանքերը գտնվում են երկրագնդի միջուկում։ Գիտնականները վստահեցնում են, որ այնտեղ կա 5 անգամ ավելի շատ ոսկի, քան մարդուն երբևէ հայտնի պաշարները։ Եթե այդ ոսկով ծածկեին մոլորակի մակերեսը, դրա հաստությունը կլիներ 0․5 մ։

5․ Ոսկին շատ ճկուն, բայց ծանր մետաղ է։ 1 կգ-անոց ոսկե սալիկից կարելի է ստանալ 3 կիլոմետրանոց լար։ Իսկ 37 խորանարդ մետր ոսկին կշռում է 1 տոննա։

6․ Ոսկու ամենամեծ գտածոն եղել է Ավստրալիայում 1872 թվականին։ Այն կշռում էր 70 կգ։

7․ Ոսկու մանրագույն մասնիկներ կան բոլոր այն մարդկանց վրա, ովքեր որևէ կերպով աշխատում են դրա հետ։

8․ Ոսկին քիմիական ռեակցիայի չի ենթարկվում։ Լուծել այն կարելի է միայն հատուկ ամինաթթուների, աղի և ազոտի լուծույթում։

9․ Մաքուր ոսկին ունի 999 հարգ։ Այն չափազանց փափուկ է և կարելի է ճանկռոտել եղունգներով։ Նրա մեջ ավելացնում են տարբեր մետաղներ։

10․ Այսօր համաշխարհային բանկային պահուստներում գնահատվում է 32 հզ տոննա ոսկի։ Եթե համատեղենք այդ պահուստները, կստացվի խորանարդ՝ 12մ կողմով։ Ամենահարուստ ոսկու պահուստները գտնվում են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Միջազգային դրամական ֆոնդում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել