Սեդա Մելքոնյանի հուշերից. «Սրճարաններ շատ չէինք գնում, երբեմն «Առագաստ» էինք գնում, քանի որ մոտ էր հանրակացարանին, որտեղ ապրում էինք: Առավոտները հաճախ Կասկադի մոտ գտնվող փոքրիկ սրճարանն էինք գնում, փռում էինք մեր տետրերն ու գրքերն ու սկսում կարդալ, պարապել… Մոնթեն, որ բանտում էր եղել, փակ տեղեր չէր սիրում, ազատ ու բաց տեղեր էր նախընտրում… Իսկ հիմա, երբ Երևան եմ գալիս, առաջինը Եռաբլուր եմ այցելում: Գնում եմ նաև Գեղարդավանք, որտեղ ամուսնացել ենք»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: