Այսօր մեռցրել են մեր բարձր երազները. ծաղրածուներն են գովերգվում:
Առաջ երեխաները երազում էին տիեզերագնաց, աստղագետ, ինժեներ, դաշնակահար ....դառնալ, իսկ այսօր` հահա-հիհի վարպետ, փիառվող անգրագետ բուտաֆորիկ դեմք, «ուրախ ու հնարամիտ», ադիբուդի երգիչ, որ շուտ առաջ գնան: Այս մինիպրոյեկտը հերիք է ցուցանելու, որ այսօր մեր երկրում չկա գիտական մտքի այն զարգացում, որ կար, չկա արվեստի հանդեպ հարգանք...չկա լուրջ ու երկրի համար պիտանի մարդ դաստիարակելու խթան:
Ակամա հասկանում ես, որ սկսել են փչացնել երիտասարդությունդ, որ փչացնեն երկիրդ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zarouhidilanyan/posts/598782170132745
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել