Հերթական մահվան դեպքը բանակում (լրացված)Առավոտը, ցավոք, ողբերգական լուրով բացվեց: Արցախի ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել եւ տեղում մահացել 1994թ. ծնված Րաֆֆի Լեւոնի Մարաշլյանը:

Քիչ ավելի ուշ իմացա, որ «Բանակն իրականում» կոչեցյալ նախաձեռնությունը արդեն «զբաղվում» է այդ հարցով: Լրագրողներին հրավիրում են դատաբժշկական դիազննությունը լուսաբանելու: Մարդ չգիտի, թե ինչ ասի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել