Wnews.am-ը գրում է.
Չինաստանի Սանյա կուրորտային քաղաքում արդեն 7-րդ անգամ անցկացվեց «Միսս աշխարհ» հեղինակավոր գեղեցկության մրցույթը: Մրցույթի կազմակերպիչներն ընտրում են Սանյան` որպես տուրիզմի միջազգային կենտրոն: «Միսս աշխարհ 2017» -ին մասնակցելու համար Չինաստան էին ժամանել գեղեցկուհիներ 119 երկրից:
Մրցույթի մասնակից գեղեցկուհիները շուրջ 1 ամիս ապրում են Սանյայի Phoenix կոչվող կղզում, իսկ մրցույթի նախօրեին նրանց են միանում հարազատներն ու ազգային մրցույթների ներկայացուցիչները:
Այդ օրը կղզում իսկական իրարանցում է տիրում, հյուրերը լուսանկարվում են գեղեցկուհիների հետ, իսկ վերջիններս փորձում են ամեն ինչ հասցնել:
Երեկոյան բոլորն ուղևորվում են Սանյայի համերգասրահ` վերջապես պարզելու , թե ով է «Միսս Աշխարհ 2017» -ը: Որոշումը կայացնում են ժյուրիի անդամները, ովքեր մեկ ամիս շարունակ աշխատել են աղջիկների հետ` պարուսույցներ, ոճաբաններ: Այս տարի ժյուրիի անդամներն էին նաև «Միստեր աշխարհ» 2016 մրցույթի հաղթող հնդիկ դերասան Ռոհիդ Հանդելվալը և «Միսս Չինաստան» 2016 Վենքի Զանգը: Նրանց որոշմամբ էլ «Միսս աշխարհ 2017» մրցույթի հաղթող ճանաչվեց Հնդկաստանի 20-ամյա ներկայացուցիչ Մանուշի Չհիլարը, ի դեպ նա արդեն 6-րդ հնդկուհին է, ով վաստակում է այս տիտղոսը: 67-րդ «Միսս աշխարհ»-ին առաջին անգամ իր մանակիցն ունեցավ նաև Հայաստանը, մեր ներկայացուցիչը մրցույթի 119 մասնակիցներից ամենակրտսերն էր ` 17- ամյա Լիլի Սարգսյանը:
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ