Լինելով անմրցույթավրեպ ակտիվ ֆեյսբուքահայուհի՝ որոշեցի մասնակցել Computer Emergency (Համակարգչային շտապ օգնություն)-ի կազմակերպած մրցույթին: Դե, մտածեցի, ի վիճակի եմ մի ամսում հավաքել 2500-ից ավել լայք, որովհետև առաջին մրցույթը չէր նմանատիպ հաղթահարելի պահանջով:
Վայ իմ ընկերների, ընկերների ընկերների ու ծանոթների ներվերին և համբերությանը, որ դիմացան իմ խնդրանքներին, հավանեցին նկարը և դրանով օգնեցին ինձ լինել 2500-ի շեմը անցնող առաջին մասնակիցը:
Ի սկզբանե, մրցույթը պետք է ավարտվեր ապրիլի 1-ին, իսկ ապրիլի 2-ին կազմակերպության գրասենյակ պետք է հրավիրվեին ԲՈԼՈՐ հաղթող մասնակիցները, և ստանային իրենց մրցանակները:
Անձամբ ինձ պատասխանեցին ապրիլի 9-ին՝ նշելով, որ իմ լայքերը կասկած են առաջացնում, և դրա համար նրանց անհրաժեշտ է ևս 3-4 օր՝ այդ ամենը պարզաբանելու համար:
Փաստորեն, նրանց ՀԱՆՃԱՐ մասնագետները կարող էին ստուգել՝ այդ լայքը դնողը կենդանի մարդ է եղել, թե ռոբոտ: Ու դա պարզաբանում էին նրանով, որ նայում էին, թե լայք դնողներից քանիսն են ինձ ընկեր, քանիսը՝ ոչ:
Մի խոսքով: 
Հիմարություն, անհեթեթ և չստացված PR քայլ, որով խայտառակեցին իրենք իրենց: 
Ես ոչ ուզում եմ գնալ գրասենյակ (ինչպես իրենք են առաջարկում), ոչ կռվել, ուղղակի ուզում եմ՝ ավելի շատ մարդիկ իմանան այս ստոր մրցույթի կազմակերպիչների մասին, ու ափսոս իմ և մնացած մասնակիցների ներվերն ու ժամանակը, որ ծախսեցինք:
Իմ կրթվածությունն ու դաստիարակությունը թույլ չի տալիս ավել վատ ձև արտահայտվել, թե չէ.........


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել