Ես չեմ զարմանում հայկական դասագրքերում տեղ գտնող էշությունների վրա։ Հայկական ու հետխորհրդային դասագրքերի բոլոր խնդիրները բացատրվում են այ այս շատ պարզ նկարով։
90 թվից ի վեր Ռուսաստանում կրթության ու կրթվածության մակարդակով 12 տեղից նահանջել է 35–ը, մեր պարագայում հաստատ էլ ավելի վատ ցուցիչ է։ Պատճառը հետևյալն է՝ կար հզոր պետություն՝ Սովետ, որը վիզ դրած լավ դասագրքեր էր տպում։ Երկիրը քանդվեց, ստեղծվեցին 15 հիմնականում աղքատ երկրներ։ Բլեյանական մառազմից հետո մերոնք մի պահ խելոք վարվեցին՝ պարզապես թարգմանեցին սովետական գրքերն ու հանգիստ ուսուցանում էին։ Հետո սկսեցին ավելացնել դասագրքերում «տեղական արտադրության» բովանդակությունը, ու քանի գնում՝ էդքան քաքմեջ էր լինում։ Տառասխալներ, լուծում չունեցող խնդիրներ, դես–դեն։ Սկզբից դեռ տանելի էր, որովհետև «հին դպրոցն» էր, բայց էդ մարդիկ գնալով մահանում են, ծերանում–գնում են թոշակի, ու նրանց տեղը գալիս են նորերը, որոնք ունեն ակնհայտ ավելի թույլ պատրաստություն։ Ու թող չթվա, որ սա անդունդն է, ավելի վատ է լինելու։ Քանի որ լավ կրթությունը թանկ հաճույք է, ու այն միայն հարուստ երկրներում գոյություն ունի։ Սա օբյեկտիվ պատճառ է՝ ուզում ա Աշոտյանը մնա, ուզում ա Էյնշտեյնին բերեն, մենք երկար ենք ուտելու 90-ականներին Սովետի քանդվելու բողկերը։
Դրա համար սերնդի հետագա դեբիլացումը թույլ չտալու նպատակով ես ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՍՈՎԵՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ։ Խոսքը, բնականաբար, գնում է միայն բնական գիտությունների (ֆիզիկա, քիմիա, մաթեմ, կենսաբանություն) մասին։ Մենք էդ ոլորտում լավ գիրք գրել նախ չենք կարող, երկրորդ՝ իմաստ չկա պետական փողերը, կներեք արտահայտությանս, ցպնել էստեղ–էնտեղ՝ նոր ծրագրերի մշակման։ Իսկ հայոց լեզուն ու պատմությունը էրեխեքը, բնականաբար, պիտի անցնեն անկախ Հայաստանի ծրագրով։