1. Հմուտ մանիպուլյատորը պահանջում է իր թիրախից, որպեսզի նա որոշումները կայացնի «հենց հիմա և հենց այստեղ»՝ ստիպելով հավատալ, որ «վաղն արդեն ուշ կլինի»:2. Մանիպուլյատորը խաղում է զոհի ազարտի զգացողության, ժլատության, նախանձի և դրամատիզմի նկատմամբ ունեցած թուլության («Սա վերջին օրինակն է․․․», «Ես կգնամ մեր մրցակիցների մոտ...», «Մրցակիցներն արդեն անում են դա, իսկ մե՞նք», «Մի՞թե մենք այդքան աղքատ ենք ու փող չունենք»․․․ և այլն):
3. Մանիպուլյատորը անընդհատ պետք է իրենց ձեռնտու չափորոշիչներ սահմանի զոհի համար, անգամ եթե դրանք կեղծ են: Հատկապես կիրառական են «վախենալու չափորոշիչները», որոնց համեմատ իրենց առաջարկածն ուղղակի հրաշք է: Օրինակ՝ «Ամբողջական սպասարկումը մեզ մոտ արժե 2 հազար դոլար, բայց եթե Դուք հրաժարվեք լազերային էպիլյացիայից, իսկ այն Ձեզ պետք էլ չէ, ապա կոմպակտ փաթեթը Ձեր վրա կնստի ընդամենը 1000 դոլար․․․»:
4. Մանիպուլյատորը պետք է անընդհատ շեղի զոհի ուշադրությունը և թույլ չտա, որպեսզի նա բավարար աստիճանի կենտրոնանա քննարկվող հարցի վրա: Դրան կարելի է հասնել ասենք թե կողմնակի զանգի ձայնով կամ զոհին հաղորդելով ինչ-որ մի լուր, որ նշանակություն ունի նրա համար, բայց կապ չունի քննարկվող հարցի հետ:
5. Մանիպուլյատորը պետք է անընդհատ փոխի շփման նպատակը և այլ նպատակներ հրամցնի՝ փոխարինելով իրական նպատակը դրանցով: Օրինակ՝ մանիպուլյատորը ունի X նպատակ, բայց նա անընդհատ խոսում է Y նպատակից, իսկ հետո սահուն անցում կատարում YX նպատակին այնպես, որ զոհի մոտ այնպիսի զգացողություն լինի հասունացած, ասես X-ը ընդհանուր կոնտեքստի բնական ու անդրժելի մասն է:
6. Մանիպուլյատորը պետք է օգտվի զոհի՝ սեփական անձի կարևորության զգացողությունից և փորձի անընդհատ մատուցել իրեն ենթակայի դերում, ցուցադրաբար ձևացնի իր անգիտակից ու ոչ կոմպետենտ լինելը: Դա շոյում է զոհի էգոն և թուլացնում է նրա զգոնությունը:
7. Մանիպուլյատորը պետք է հղում անի հեղինակությունների վրա, կամ ինքը պետք է հանդես գա իբրև հեղինակություն (միլիոնատեր, գիտնական, ազդեցիկ կամ հայտնի մարդ): Բնականաբար, շատ օգտակար կլինի, եթե դա ամրագրվի նաև համապատասխան արտաքին տեսքով:
8. Մանիպուլյատորը պետք է հմտորեն օգտվի «շոյելու» տեխնիկայից, որն իր մեջ ներառում է․
- պարբերաբար համաձայնվելը զոհի արտահայտած մտքերի հետ
- ընկերական ժեստերը (ուսին թփթփացնելը, գրկելը, աչքով տալը)
- պաշտպանելն ուրիշներից («ի՞նչ եք կպել մարդուց, ինքն ամեն ինչն էլ ճիշտ է անում»)
- հանգստացնելը՝ «Մի վախեցեք/անհանգստացեք, ամեն ինչ լավ է»
- զոհին անունով դիմելը (դա շատ է թուլացնում նրա զգոնությունը)
- կոմպլիմենտների հաճախակի օգտագործումը
- դրական լուրեր հաղորդելը
- ընդհանուր հետաքրքրությունների բացահայտումը և դրանց հաճախակի ընդգծումը
9. Մանիպուլյատորը փորձում է օգտվել ընկերական կամ բարեկամական կապերի ընձեռած հնարավորություններից: Իզուր չէ, որ մարդկանց կյանքում ամենաուժեղ մանիպուլյատորները հենց այդ երկու խմբերից են լինում:
10. Մանիպուլյատորը պետք է տիրապետի նաև «զիջման» տեխնիկային՝ ստիպելով զոհին հավատալ, որ հրաժարվում է ինչ-որ կարևոր բանից կամ ինչ-որ զոհողություն է անում հանուն զոհի:
11. Մանիպուլյատորը պետք է լինի հետևողական և հետևի, որ զոհը ևս հետևողականորեն, փոքրիկ քայլերով ու չգիտակցելով շարժվի դեպի իրենց սպասվող ծուղակը:
Նյութի աղբյուր՝ http://desicdenicblog.blogspot.com/2013/04/11.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



