Երգիչ Նարեկ Բավեյանը, ում ստեծագործական վերջին նորությունների մասին esyes.am-ըպատմել է, այսօր բոլորում է ծննդյան 30 ամյակը:
Երգչին սկսել են շնորհավորել կեսգիշերից, իսկ առաջին շնորհավորանքը եղել է աշխատանքային պայմաններում, երբ ինքն ու Մարտին Միրզոյանն աշխատել են նրա ստուդիայում: «12-ից հետո Մարտինը շնորհավորեց ինձ, ինչից հետո բազմաթիվ զանգեր ու շնորհավորանքներ եմ ստացել»,-ասաց Նարեկն ու հավելեց, որ դեռևս անակնկալներ չի ունեցել:

Երգիչը պատմեց, որ այսօր պատրաստվում է հայտնի գործընկերների հետ աշխատանքի վայրում մի պահ նշել ծննդյան տոնը. «Տորթով կգնամ աշխատավայր, շամպայն կբացենք ու կշնորհավորենք ծնունդս»: Նարեկի խոսքերով` երեկոյան պատրաստվում է ոչ աշխատանքային ընկերների հետ նշել ծննդյան 30 ամյակը. «Ընդհանրապես չեմ սիրում ծննդյանս օրն աղմուկ հանել: Այդ օրը միշտ պասիվ եմ լինում. եղել են տարիներ, որ նույնիսկ չեմ էլ նշել ծնունդս»:

esyes.am-ի հետ զրույցում երգիչն առանձնացրեց ամենատպավորիչ ծնունդը` 20-ամյակը, երբ բանակից զորացրվելուց հետո ընկերների ու հարազատների հետ մեծ տոն են կազմակերպել: Երգիչը հիշեց նաև, որ իր կյանքի ամենալավ ծննդյան օրը եղել է հենց ծառայության տարիներին. «Ամենալավ նվերն այն է, որ ծննդյան օրը զինվորին ազատ են թողնում: Այդ մեկօրյա արձակուրդն իսկապես ամենալավ նվերն է: Այդպիսի լավ նվեր մինչ օրս չեմ ունեցել»:

Երգչից հետաքրքրվեցինք նաև, թե որն է իր երազանքների նվերը, ինչն անչափ կուրախացնի իրեն. «Եթե մի լավ սպորտային մեքենա նվիրեն, շատ շնորհակալ կլինեմ:)»:
«Ես»-ի անձնակազմը շնորհավորում է Նարեկին և երազանքների իրականացում մաղթում:



