ՀՊՃՀ Ուսանողական խորհրդի կողմից այսօր Քիմիական մասնաշենքում տեղի ունեցավ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի կազմակերպած հանդիպումը: Այս կազմակերպությունը դոնորագրելով մարդկանց փրկում է բազմաթիվ հիվանդների կյանքեր: Հայկական ռեեստրում այսօր գրանցված են 24 հազար դոնորներ, և յուրաքանչյուրը կարող է դառնալ այդ մեծ ընտանիքի անդամ:
Մեծ նշանակություն ունեցող այս իրադարձությանը մեծ նշանակություն տվեցին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողները: «Պոլիտեխնիկ» հիմնադրամի և Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված այս միջոցառմանը մասնակցելով՝ արյունը հետազոտության ներկայացրին շուրջ 100 ուսանողներ: Նրանց կողմից նախ լրացվեցին անձի մասին տեղեկություն տվող տվյալներ, ապա հանձնվեց արյուն՝ հետազոտման համար: Այս ամենին մասնակից էր նաև Ուսանողական խորհրդի նախագահը՝ Գոռ Վարդանյանը, ով կամավոր դարձավ դոնոր և օրինակ ծառայեց մյուս ուսանողների համար:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել