««Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Звезда» հեռուստաընկերության հաղորդավարուհի Կրաշենիննիկովան իր սկանդալային հաղորդման ժամանակ ասելով, թե ՀՀԿ ղեկավարներից մեկը հաստատել է, որ հայերն արիացիներ են, նկատի ուներ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։
Ըստ մեր աղբյուրի՝ այս տարվա մայիսին, երբ ՀՀԿ պատվիրակությունը «Եդինայա Ռոսիա» կուսակցության հրավերով գտնվել է Մոսկվայում, կլոր սեղան-քննարկումներից մեկի ժամանակ նման երկխոսություն է ծավալվել Աշոտյանի ու Կրաշենիննկովայի միջև։ Կրաշենիննիկովան, ինչպես սկանդալային հաղորդման ժամանակ է արտահայտվում, նույն ձևով արտահայտվել է Հայաստանի, Նժդեհ մասին ու մատնանշել ՀՀ լոգոյի սիմվոլիկան։ Աշոտյանը Կրաշենիննիկովային ասել է, որ այո՛, հայերն իրենց համարում են արիացիներ՝ բառի լեզվաբանական ու ծագումնաբանական իմաստով, այլ ոչ թե գաղափարախոսության։ Աշոտյանը-Կրաշենիննիկովա երկխոսությանը ներկա գտնվող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչները, նշում է մեր աղբյուրը, չեն կիսել Կրաշենիննիկովայի կարծիքը, ինչի մասին նաև արտահայտվել են»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել