Հիմա Ֆեյսբուքում բողոքում եք նոր թղթադրամների տեսքից, դիզայնից, գույնից, բողոքում եք, որ մրցույթը «գաղտնի է հայտարարվել», որ դիզայներները պրոֆեսիոնալ չեն և այլն, բայց փորձեք վաղը դուրս գալ փողոց ու պատահական անցորդների հանպատրաստից հարցրեք՝ ով է պատկերված այս կամ այն թղթադրամի վրա, կտեսնեք, որ շատերը չեն էլ կարողանալու պատասխանել, որովհետև որքան էլ կոպիտ է հնչում, մարդկանց համար միևնույն է իրենց գրպանի թղթադրամի էսթետիկ կողմը, նրանց հուզում է ընդամենը դրա առկայությունը կամ բացակայությունը:
Ճիշտ է՝ ֆեյսբուքցիներն այսօր «հարցեր են լուծում», բայց նաև չմոռանանք, որ Ֆեյսբուքը դեռ Հայաստանը չէ, իսկ Ֆեյսբուքի ակտիվ օգտատերերի քննարկումներն հաճախ չէ, որ արտացոլում են նույն թեմայի շուրջ հայ հասարակության կարծիքը:
Եկեք իրական կյանքում ապրենք
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.hakobyan.313/posts/1732646566779572
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել