«Երեկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցե­րով մշտական հանձնաժողովի նիստին ներկա չէին Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Միհրան Պողոսյանը, «Ծառուկյան» խմբակցությունից Վահան Կարապետյանը, Արթուր Մանուկյանը և այլն:
 
Տեղեկություններ կան, որ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժո­ղովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը չի կարողանում գեներալներ Մանվել Գրիգորյանին ու Սեյրան Սարոյանին պարտադրել ներկայանալ նիս­տերին: Մի առիթով էլ գեներալները Նահապետյանին երեսով են տվել բանակում չծառայելու համար: Երեկ այս տեղեկությունը Նահապետյանից ճշտել չհաջող­վեց, քանի որ նա լրագրողներին հայտարարեց, որ հարցազրույց չի տալու, պատասխանելու է մեկ հար­ցի, որը վերաբերում էր տարկետման խնդրին»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել