Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջերս Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, ինչպես նաև «Հայավտոճան» ընկերության ներկայացուցիչների կողմից փորձանմուշներ են վերցվել Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից ստեղծված ու ժողովրդի կողմից սրբության սրբոց համարվող «Տառերի պուրակի» հարևանությամ գտվող մայրուղում և ճանապարհահատվածում կատարված ասֆալտից, այն է՝ ճանապարհը վերանորոգող ընկերությունը իր աշխատանքները համարել էր ավարտված և պատրաստվում էր ճանապարհը հանձնել շահագործման:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հատուկ լաբորատոր ընկերության ներկայացուցիչները, ստուգելով համապատասխան կառույցի կողմից կատարված աշխատանքները, հատուկ սարքի միջոցով փորձանմուշ էին վերցրել ասֆալտից: 

Արդյունքում պարզվել էր, որ ասֆալտապատումը կատարվել է բավականին թերի, որակը չի պահպանվել, ինչի համար էլ Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ու «Հայավտոճան»-ը պարտավորեցրել են ճանապարհը կատուցող ընկերությանը քանդել անվորակ ասֆալտը և փոխարենը նորը անել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նոր աշխատանքները կատարելուց հետո փորձաքննությամբ պարզվել է, որ այս անգամ ամեն ինչ համապատասխանում է որակին: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ կազմակերպության ղեկավարը, ով սկսզբից արել է անորակ ասֆալտապատում, իսկ հետո Կապի նախարարության ու «Հայավտոճան»-ի միջամտության արդյունքում վերացրել է լուրջ թերությունները, պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել