Երեկ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը էլի վերանշանակվեց իր պաշտոնում, և իրավիճակի ցինիզմը կայանում է նրանում, որ հենց հիմա, հենց էս պահին դոմինոյի էֆեկտից մի մազ հեռավորության վրա է գտնում Բանկի Տիկոյի տքնանքների արգասիքը՝ Հայաստանի բանկային համակարգը:
Էլի եմ գրել այն մասին, որ հայաստանյան բանկերը լիկվիդության խնդիր ունեն, ու արդեն իսկ ստեղծվել է մառազմատիկ մթնոլորտ վարկային դաշտում: Ես այլ կերպ չեմ կարող բնութագրել իրավիճակը, երբ քաղաքացիներին մեկ վարկը մարելու համար նոր վարկ են հատկացնում, իսկ վարկ հատկացնելու համար բավարար հիմք են ընդունում խոպանից եկող տրանսֆերները․․․
Դե հիմա էս մառազմին էլ գումարվում են արդեն լուրջ խնդիրներ․ խոշոր վարկառու բիզնեսմենները հերթով քցում են բանկերին՝ ունենալով մեծ վարկեր, գրավադրում են անում վարկի գումարի ավելի էժան սեփականություն, ինչը պարզվում է միայն այն բանից հետո, երբ արդեն չափից ավելի ուշ է լինում բանկի համար:
«Ժողովուրդը» գրում է․
Օրինակ՝ գործարարներից մեկն իր կոնյակի գործարանն է գրավադրել՝ ցույց տալով, թե քանի տակառ կոնյակ ունի, սակայն ամիսներ անց կոնյակը վաճառել է, եւ հիմա բանկերից մեկը բացահայտել է, որ տակառները դատարկ են. կա միայն գործարանի շենք: Նման մի պատմություն էլ թռչնաֆաբրիկայի սեփականատերերից մեկն է սարքել. փաստաթղթեր է ներկայացրել, սակայն հիմա ֆաբրիկան չկա:
Բանկային խնդիրն ավելի է սրվել «Արմավիա»-ի սնանկացումից հետո, քանի որ տարբեր բանկերի այս ընկերության վարկային պարտքերը հասնում են 50-60 մլն դոլարի: «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ իրավիճակը լրջորեն մտահոգել է նաեւ Կենտրոնական բանկին, որտեղ խորհրդակցություններ են անցկացվել: Եվ ահա երեք օր առաջ ՀՀ ԿԲ խորհրդի նիստում անդրադարձ է եղել բանկերի կողմից վարկերի տրամադրման պայմաններին:
Ու էսքանից հետո էլ, մեր արհավիրք-վարչապետը շարունակելու է համառորեն սպանել տնտեսության ռեալ սեկտորը և ողջ միջոցները մսխել բանկային վարկախառն փուչիկների մեջ, որոնք արդեն իսկ պայթելու վրա են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/295814583885646?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել