Այսպես՝ ԿԳ նախարարությունը խոստովանեց, որ «Առողջ ապրելակերպ» դասընթացի հեղինակները և փորձագիտական խումբը մինչև այդ գործն անելն առողջագիտության հետ որևէ կապ չեն ունեցել։ Դեսից-դենից հավաքել են նյութը և «սարքել» են ձեռնարկները։

Հարց է ծագում՝ այ անաստվածներ, էս երկրում մարդիկ չկայի՞ն, խնդրեիք՝ կենդանացնեին ձեռնարկները։ Հարցում արեցի՝ էդ տեղը չեք իմացել, թե՞ աչքերդ փակել էիք, որ երկրի առողջագետներին չտեսնեիք...

ՆՈՐ ՀԱՐՑՈՒՄ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Հենվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթների վրա,

աներկբա հաստատված համարելով այն իրողությունը, որ «Առողջ ապրելակերպ» ձեռնարկների հեղինակները և փորձագիտական խումբը որևէ մասնագիտական առնչություն չեն ունեցել «Առողջ ապրելակերպ»/«Առողջագիտություն» գիտա-կրթական ասպարեզին. (տես Ձեր իսկ պատասխանը 10.11.2017)

խնդրում եմ տրամադրել հետևյալ տեղեկությունը.

1. ԿԳՆ աշխատակազմը և առանձին օղակները` Հանրակրթության վարչությունը, Կրթության ազգային ինստիտուտը, Գիտության վարչությունը, «Կյանքի հմտություններ» ծրագրի ղեկավար խորհուրդը` պահպանված գործավորությամբ, «Առողջ ապրելակերպ» դասընթացի հեղինակային և փորձագիտական խմբերը`
- ի պաշտոնե, 
- կամ ելնելով հանրային շահի շարժառիթներից,
- կամ սեփական նախաձեռնությամբ`
ի՞նչ հանրորեն հայտնի, արձանագրված կամ չարձանագրված գործուն քայլ են արել՝ պարզելու` չկա՞ն արդյոք ՀՀ-ում, մասնավորապես՝ ԿԳՆ համակարգում գործող իրավաբանական անձինք կամ իրավաբանական անձի ֆունկցիոնալ մասեր կամ աշխատախմբեր, որոնց մասնագիտական գործունեության ոլորտը եղել է ԲԱՑԱՌԱՊԵՍ «Առողջ ապրելակերպ»/«Առողջագիտություն» ասպարեզը` վերջին առնվազն 20 տարվա ընթացքում (1997- 2017թթ.), և որոնց ներուժը կարող էր օգտագործվել «Առողջ ապրելակերպ» դասընթացն ստեղծելիս կամ դասընթացի ընթացիկ փոփոխություններն իրականացնելիս կամ այդ գծով լրացուցիչ գրականություն հրատարակելիս: Կամ այդպիսի քայլեր արվել են, բայց հիշյալ ոլորտում գործող որևէ իրավաբանական անձ, իրավաբանական անձի ֆունկցիոնալ մաս կամ աշխատախումբ իրենց տեսադաշտում չի հայտնվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել