Մաշտոցի 9 հասցեում բացվեց Les Néréides Paris ֆրանսիական նրբաճաշակ զարդերի խանութ-սրահը: Ռոմանտիկ, նրբաճաշակ, մի փոքր էլ փոթորկոտ․ հենց այսպիսին պետք է լինի այն կինը, ով կկրի և կգնահատի այս բրենդը: Ֆրանսիական արտադրության այս ինքնատիպ զարդերն ամբողջությամբ ձեռքի աշխատանք են և առանձնանում են իրենց բացառիկ ոճով, նրբագեղությամբ ու իրական պատկերներից ոչնչով չտարբերվող տեսքով: Այս զարդերում արտացոլված են հիմնադիրների ողջ զգացմունքներն ու վառ երևակայությունը:
Հրավիրված հյուրերն առաջինը կարողացան տեսնել և գնահատել ներկայացված տեսականին։ Երեկոն վարում էր հաղորդավարուհի Դիանա Մալենկոն, ով ամբողջ երեկոյի ընթացքում կրում էր Les Néréides-ի զարդերը: Ներկայացված զարդերը կրող կանայք և աղջիկները կարող են ֆրանսիական ոճ հաղորդել իրենց զգեստապահարանին:
Les Néréides ֆրանսիական բուտիկի միջոցով Մաշտոցի պողոտայից փոքրիկ պատուհան բացվեց դեպի Փարիզ: Թևնոցներ, ականջօղեր, մանյակներ, բրոշներ, մատանիներ․ սրահում ներկայացված զարդերից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը։
Les Néréides-ի ստեղծման հիմքում Պասկալ և Անզո Ամադեոների սիրո պատմությունն է։ Նրանք ծանոթացել են Բելգիայում, Կերպարվեստի ակադեմիայում սովորելու տարիներին, առաջին հայացքից սիրահարվել և 1980 թվականին որոշել են աշխարհին ներկայացնել իրենց արվեստը: Բրենդը ներկայացված է աշխարհի ավելի քան 25 երկրում:
BlognewsLIFE-ի հետ համագործակցության համար զանգահարել՝ 096400422