Երեկվանից հեռուստաընկերությունները երկար ռեպորտաժներ են մատուցում Կարբիի «հրեշի» եւ նրա հայտնաբերման հերոսական աշխատանքների մասին:
Նայում ես այդ ռեպորտաժները ու մտածում` ախր իրական հրեշներ կան, որոնց մասին երբեք ռեպերտաժներ չեն պատրաստվում եւ մատուցվում հեռուստադիտողներին, հանրությանն ընդհանրապես:

Ո՞ւմ հայտնի չեն մարզային բդեշխների անունները, որոնց ահից տեղի բնակչությունը չի կարողանում շնչել ու արտաշնչել: Ինչո՞վ հրեշներ չեն այդ բդեշխները, որոնք ոչ թե շներին են վնասում, այլ մարդկանց: 
Այդ բդեշխ-հրեշները ոչ թե պարսատիկով խփում են տանիքներին, այլ զենքով խփում են թշվառի գլխին ու ոչնչացնում մարդուն` շարունակելով ստրկության մեջ պահել մարզային բնակչությանը: 
Այդ հրեշ-բդեշխները հոգեկան խանգարում չունեն եւ ամեն ինչ անում են գիտակցված, ինչը ավելի սարսափելի է, քան Կարբիի «հրեշի» արածը:
Այդ բդեշխ-հրեշները բառացիորեն կեղեքում են ժողովրդին եւ հանդես գալիս նույն ժողովրդի անունից:
Այդ հրեշ-բդեշխները շարունակում են ունեզրկել բոլորին` դրա դիմաց իբրեւ «բարեգործություն» փշրանքներ նետելով ունեզրկվածներին:
Բավական է, իրական հրեշներին թողած, ռեպորտաժներ նվիրել հոգեկան հիվանդներին:
Ամոթ է, վերջապես....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել