Armversion.am-ը գրում է.

Հայաստանն այս տարի առաջին անգամ մասնակցեց  «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթին:  Այս տիտղոսի համար պայքարում է  119 գեղեցկուհի: Նոյեմբերի 18-ին Չինաստանի Սանյա քաղաքում անցկացվող «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնող Լիլի Սարգսյանը չի անցել եզրափակիչ փուլ: Նախքան եզրափակիչ փուլ հասնելը, իրականացվել է մրցութային ևս մի քանի փուլ, որոնք Լիլին չի հաղթահարել:

Նշենք, որ Լիլիի երազանքն է եղել դառնալ «Միսս Արմենիա» -ի տիտղոսակիր: Նա իր հարցազրույցներում ասել էր, որ  մյուս երազանքը «Միսս Աշխարհ» դառնալն է: Փաստորեն, այս անգամ Լիլի Սարգսյանին չհաջողվեց իրականացնել երազանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել