Հայաստանում իրավիճակը փոխելու համար առկա է երկու ճանապարհ՝ կարճ և երկար: Կարճը ենթադրում է բռնի իշխանափոխություն՝ անմիջական փոփոխություններով հանդերձ, իսկ երկարը՝ գործող իշխանության օրոք ինչ-ինչ բարեփոխումներ: Եթե ի վիճակի ենք ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ անելու, ապա գերադասելի է առաջին տարբերակը, քանի որ ներքին և արտաքին մարտահրավերները երկար սպասելու ցանկություն չեն ունենա: Եթե այնուամենայնիվ դրան ի վիճակի չենք, ապա կարծում եմ, որ լավագույն տարբերակը ոչ թե ի վերուստ շնորհվող «բարեգործություններին» սպասելն է, այլ ներքևից բարեփոխում պարտադրելը, և դրա առաջին դրսևորումը պետք է լինի դատավորներին ստիպողաբար օրենքի դաշտ բերելը: Դրա համար, ի դեպ, անհրաժեշտ կլինի բողոքավոր երիտասարդների մի ոչ մեծ խումբ, ինչը վաղուց կա, և ամեն մի կոնկրետ գործով ապօրինություն թույլ տված դատավորին վերահսկելն ու շարունակաբար խայտառակելն ու ձեռ առնելը: Ենթադրում եմ, որ դա կարելի է զարգացնել՝ ապօրինի վճիռների փոխարեն հանրային մակարդակով օրինական վճիռներ արձակելով, որի համար անհրաժեշտ կլինի մեկ չգործող պրոֆեսիոնալ դատավոր և երկու փաստաբան:



