Լսելով Րաֆֆի Հովհաննիսյանի և Վարդան Օսկանյանի ելույթները` այնպիսի տպավորություն է, որ նրանք ամբողջությամբ չեն ընկալում հայաստանյան իրականությունը և ոչ ադեկվատ են այն գործընթացներին և հիմնախնդիրներին, որոնք առկա են Հայաստանի Հանրապետությունում:
Եվ, բնականաբար, հարց է առաջանում, թե ինչպե՞ս է իր պատկերացումների միջև այդքան մեծ անջրպետ ունեցող գործիչը եղել ՀՀ արտգործնախարար: Քանզի նրա բարձրացրած հիմնախնդիրները, նրա ելույթները էականորեն տարբերվում են այն հիմնական խնդիրներից, որոնց առջև այսօր կանգնած է Հայաստանը և ՀՀ քաղաքացին: Եվ պետք է ասել, որ նույն Րաֆֆի Հովհաննիսյանի ձախողումը և տապալումը քաղաքական պրոցեսներում գալիս է ևս ապացուցելու, որ նա իսկապես իր ընկալումներում հեռու է հայաստանյան իրականությունից, նույնը կարելի է ասել նաև Վարդան Օսկանյանի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել