«Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձ է հղել համայնքի ավագանու նիստերը բոյկոտող խմ­բակցություններին՝ կոչ անելով նրանց մասնակցել ավագանու նիստերին և «մաս կազմել» քաղաքի կառավարմանը:
 
Հատկանշական է, որ Ասլանյանը մինչ օրս նման կոչով հանդես չէր եկել: Դա թերևս  կապված է ՍԴ-ի՝ Վանաձո­րի ավագանու մինչ օրս կայացած նիստերն անիրավազոր ճանաչելու հետ, ինչից հետո Վանաձորում իս­կական իրարանցում է սկսվել: ՍԴ որոշմամբ, Վանաձո­րի ավագանու նիստերը ոչ իրավազոր են եղել, քանի որ դրանք հրավիրվել են փոքրամասնության՝ ՀՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչների 15 հոգու կողմից:  
 
Ավագանու մյուս 17 անդամները «Լուսավոր Հայաստան»-ից, «Բարգավաճ Հայաստան»-ից և «Հայկական վերածնունդ»-ից, բոյկոտել էին նիստերը: Ու հիմա, որպեսզի իրավազոր համարվի նոյեմբերի 23-ին հրավիրված նիստը, անհրաժեշտ է, որ այնտեղ ներկա գտնվեն ավագանու նվազագույնը ևս 2 այլ անդամ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել