«Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձ է հղել համայնքի ավագանու նիստերը բոյկոտող խմբակցություններին՝ կոչ անելով նրանց մասնակցել ավագանու նիստերին և «մաս կազմել» քաղաքի կառավարմանը:
Հատկանշական է, որ Ասլանյանը մինչ օրս նման կոչով հանդես չէր եկել: Դա թերևս կապված է ՍԴ-ի՝ Վանաձորի ավագանու մինչ օրս կայացած նիստերն անիրավազոր ճանաչելու հետ, ինչից հետո Վանաձորում իսկական իրարանցում է սկսվել: ՍԴ որոշմամբ, Վանաձորի ավագանու նիստերը ոչ իրավազոր են եղել, քանի որ դրանք հրավիրվել են փոքրամասնության՝ ՀՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչների 15 հոգու կողմից:
Ավագանու մյուս 17 անդամները «Լուսավոր Հայաստան»-ից, «Բարգավաճ Հայաստան»-ից և «Հայկական վերածնունդ»-ից, բոյկոտել էին նիստերը: Ու հիմա, որպեսզի իրավազոր համարվի նոյեմբերի 23-ին հրավիրված նիստը, անհրաժեշտ է, որ այնտեղ ներկա գտնվեն ավագանու նվազագույնը ևս 2 այլ անդամ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել