Տհաճ և վտանգավոր նորություն երկրի անապահովների համար` ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ, ՀՀԿ ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին և հայտնել, որ նա կրկին կնշանակվի վարչապետի պաշտոնում։ Փաստորեն հայտնի դարձավ Ապահով Հայաստանի գլխավոր «խորհրդանիշի» անունը` Տիգրան Սարգսյան: Գիտեք՝ ամեն մի այս մասշտաբի նորություն իր հետ ի հայտ է բերում հուզումներ: Փորձենք հասկանալ՝ ինչպիսի հուզումներ և զգացմունքներ ապրեց մեր երկրի անապահով, չքավոր, աղքատ խավը այս հիրավի «ցանկալի» նորությունը լսելուց: Տարբերակներ`

- Ինչպե՞ս սխալվեցինք, երբ հավատացինք, որ այս անգամ ամեն ինչ այլ կերպ է գնալու, որ ունենալու ենք նոր որակի կառավարության ղեկավար, որը, ի տարբերություն Տիգրան Սարգսյանի, ամեն ինչ կանի, որպեսզի երկրի անապահովները գլուխները բարձր ման գան, այլ ոչ թե խոնարհեն ամեն մի անօրինական ճանապարհով հարստացածի առջև:

-Արտագաղթ` ահա իմ ապահովության ճանապարհը:

-Չբացահայտված ատկատներին կավելանան նորերը:

-Եթե մինչ այս անապահով էինք, ապա հիմա կբռնենք «բոմժ» դառնալու ուղին:

-Լավ չեմ հասկանում՝ ժողովրդի մեծամասնության ձայն հավաքած կուսակցությունը էլ ուրիշ վարչապետացու չունի՞, փաստորեն Աստված մի արասցե, եթե Տիգրան Սարգսյանը հանկարծակի առողջական խնդիրներ ունենա և չկարողանա ղեկավարել, ի՞նչ է, ամբողջ ազգը մնալու է առանց վարչապե՞տ:

-Սա մեր արտագաղթի «պուտյովկան» էր:

-Էհ, բաժակդ լցրու, արի հարբենք, եղբայր` մեզ էլ ուրիշ անելու բան չի մնում:

-Բանկիրները հաղթեցին ժողովրդավարությանը:

-Սա սկիզբն է վերջի:

-Մղձավանջը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել