«Երևանի բնակչուհի Լաուրա Հովսեփյանը դիմել է «Հայկական ժամանակի» խմբագրություն՝ ահազանգելով, որ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում իր որդին մահացել է բժիշկների մեղքով:
 
Նա նշում է, որ այստեղ առաջնորդվում են բացառապես կամայականության և էգոցենտրիզմի սկզբունքներով՝ ոտնահարելով մասնագիտական գործունեություն ծավալելու բարոյական նորմերը, որոնք սպառնալիք են բազմաթիվ հիվանդների կյանքի համար: Իսկ իր որդու՝ Արմեն Ադամյանի մահը նա գնահատում է որպես «անհեթեթ, բոլորովին անսպասելի, զայրացուցիչ և ապշեցուցիչ կորուստ»:
 
57-ամյա Արմեն Ադամյանը մահացել է 2017 թվականի նոյեմբերի 1-ին՝ հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց:
 
«Եվ այսպես, հիվանդն ընդունվել է նշված բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունք շտապօգնության մեքենայով՝ ուղեղի արյան շրջանառության թեթևակի խանգարման նախանշաններով՝ գլխացավով, փսխումով, արյան ճնշման բարձրացումով, գիտակից և զգայուն վիճակում ու առանց նյարդաբանական ռեֆլեքսների պաթոլոգիկ խանգարումների»,-գրում է մահացած տղամարդու մայրը, որն, ի դեպ, Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին գիտաշխատող է (մինչև 2010 թվականը), բժշկական գիտությունների թեկնածու:
 
Նա վստահ է, որ որդու մահը վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանի և բժիշկ Լևոն Առլովի ցուցաբերած ոչ պատշաճ մասնագիտական գործողությունների հետևանք է՝ ոչ ժամանակին նշանակված ադեկվատ բուժում, ոչ ծավալուն լաբորատոր և գործիքային հետազոտությունների իրականացում, ախտորոշման բացակայություն, ինչպես նաև ուղեղի համակարգչային հետազոտության ծայրահեղ ուշացում»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել