Wnews.am-ը գրում է.
Հայ մեծահարուստ պաշտոնյաների դուստրերը ոչ թե վատնում են իրենց ծնողների փողերն, այլ ավելացնում դրանք։ Իրենց օրինակով նրանք ապացուցում են, որ ֆինանսապես ապահոված լինելը դեռ չի նշանակում անգործության մատնվել եւ որ կարելի է հաճույք ստանալ սիրված աշխատանքով զբաղվելով։
Ինչով են զբաղվում հայ մեծահարուստների դուստրերը, Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ.
Սամվել Կարապետյանի դուստր Տաթեւիկ Կարապետյան.
Աշխարհի ամենահարուստ հայ, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստը չնայած իր երիտասարդ տարիքին, որպես հաջողակ կին գործարար հասցրել է լինել Forbes հեղինակավոր ամսագրի շապիկին։ Տաթեւիկը ղեկավարում է «Տաշիր» հոլդինգի մեդիաբիզնեսը, մասնավորապես՝ «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցը։
«Մեր ընտանիքում ընդունված է աշխատել: Դա է մեր կենսակերպը: Համալսարանի 4-րդ կուրսում ես եկա ընկերություն: Հայրս ինձ կցեց առաջին փոխնախագահին, ով դարձավ իմ ղեկավարը: Ինձ ավելի մանրամասն ծանոթացրին ընկերության գործունեության բոլոր ոլորտներին, եւ ես բիզնեսի վարման բավական լուրջ փորձառություն անցա ոչ թե գրքերով, այլ իրական կյանքում:
Իսկ հետո հայրս ասաց՝ ընտրիր: Եվ ես ընտրեցի կինոթատրոնների ցանցը»,- պատմում է Տաթեւիկը:
Խոսելով ընտանիքի եւ կարիերայի համատեղման մասին, նա նշում է . «Կյանքում ստիպված ես լինում առաջնահերթություններ ընտրել: Ես աշխատում եմ խելամիտ հավասարակշռություն պահել: Որդուս ծնվելուց երեք ամիս անց վերադարձա աշխատանքի: Մի կողմից մայրս է ինձ օգնում, մյուս կողմից՝ թիմս»:
Սամվել Ալեքսանյանի դուստր Աստղիկ Ալեքսանյան.
Սամվել Ալեքսանյանի դուստր Աստղիկ Ալեքսանյանը ղեկավարում է գուլպաների եւ հագուստի արտադրությամբ զբաղվող «Ալեքս տեքստիլ» ընկերությունը։ Ձեռնարկությունը գործում է 2015 թվականից. այն Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի առաջադեմ ընկերություններից մեկն է, որը սրընթաց զարգանում է:
Նշենք, որ Աստղիկ Ալեքսանյանը եւս ամուսնացած է. նրա ընտրյալը Ալեքսանյանին պատկանող «Моя семья» ընկերության տնօրենի որդին է։
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ