Նախավերջին անգամ մեզանում գիտություն-բանակ հակասություն արձանագրվեց 13 տարի առաջ, սակայն ես այսօր չեմ հիշում մի այնպիսի գիտնականի անուն, որ այդ ընթացքում առաջ մղած լիներ գիտական որևէ ճյուղ մեզանում: Կարծում եմ, որ սա պետք է լիներ 13 տարի առաջվա ուսանողական շարժման իրական չափանիշը: Հայերի կողմից այնքան չսիրված Իսրայելում բոլորը (տղա, թե աղջիկ) 18 տարեկանից գնում են բանակ՝ ծառայելով 3 (տղաները) կամ 2 (աղջիկները) տարի, բայց գիտության առանձին ճյուղերի գծով Իսրայելը զբաղեցնում է առաջատար դիրք ողջ աշխարհում: Այնտեղ բացառություն է արվել օրթոդոքսալ հոգևորական ուսանողության համար, սակայն դրանց հարցն այսօր արդեն քննարկվում է երկրում, ու նրանք էլ ինքնակամ գնում են բանակ: Եվ եթե մենք ատում ենք հանրապետականներին ու դրանց իշխանությունը, ապա ի՞նչ կապ ունի այդ ատելությունը մեր երկրի անվտանգության ապահովման հետ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: