Ռուս մեծանուն գեղանկարիչ Միխայիլ Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» գրաֆիկական աշխատանքը (Ռուսաստան, 1891) դեռևս 1995 թվականին գողացվել էր Հայաստանից և ամիսներ առաջ հայտնաբերվել: Ս.թ. մարտի 15-ին ՀՀ նախագահի՝ Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակներում, որպես միջազգային համագործակցության և գործընկերության դրսևորում, Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության կողմից կայացվեց որոշում մեծարժեք աշխատանքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին: Եվ ահա, Ռուսաստանում «Հայաստանի մշակութային օրերի» շրջանակներում արվեստի գործը վերադարձվեց Հայաստանին:
Կից նյութն՝ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/serob.antinyan/posts/2041055045909667?notif_id=1510814837883482¬if_t=close_friend_activity&ref=notif
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել