Ավելի քան 2 դար ֆրանսիացի միապետերի թագը զարդարած «Մեծ Մազարինի» ադամանդը Christie’s աճուրդի տան կողմից Ժնևում իրացվել է 14.5 մլն դոլարով։ Այս մասին հայտնում է DW-ն։

19 կարատանոց հայտնի վարդագույն ադամանդի արժեքը սկզբում գնահատվել է 6-9 մլն դոլար, սակայն արդյունքում վաճառվել է կրկնակի բարձր գնով։ Թանկարժեք քարի նոր տերը ցանկացել է անհայտ մնալ։

Ադամանդը պատկանել է իտալացի կարդինալ և XVII դարի դիվանագետ Ջուլիո Մազարինիին, ով, ինչպես հաստատում են պատմաբանները, իր մահից կարճ ժամանակ առաջ քարը տվել է Լյուդովիկոս XIV-ին։

Առաջին անգամ ադամանդը աճուրդի է դրվել 1887 թվականին՝ Ֆրանսիայի Երկրորդ կայսրության անկումից 17 տարի անց, երբ աճուրդի են հանվել տապալված կայսեր զարդերը։ Մինչ օրս վարդագույն ադամանդը պատկանել է մասնավոր կոլեկցիոների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել