Հարգարժան Հ2 հեռուստաընկերության տնօրինություն:

Շնորհովորո՜ւմ ենք Ձեզ, դուք հետ չեք մնում մյուս հեռուստաընկերություններից(անճաշակ, դեգրադացմանը տանող, անորակ հեռուստանախագծեր) եւ պարզապես գերազանցեցիք հայ հանրության սպասելիքները՝ կյանքի կոչելով «Միսս Հայաստան 2012» հեռուստանախագիծը:
Իսկ հետևել ե՞ք արդյոք այն բուռն արձագանքներին, որ տվել է հայ հանրությունն այդ սխրագործությանը:
Ամենուր զվանք ու հիասթափություն արտահայող կարծիքներ են այդ նախագծի վերաբերյալ:

Կից ներկայացնում ենք Ռափաել Պատկանեանի բանաստեղծությունը, դեռ գրված 1878 թվականին: Հուսով ենք այն սթափեցման ազդակ կլինի:

 
Հայերուս թուքը

 
Դուն խելոք, հաշվով վաճառական ես,
Մյուլք, փող ու ապրանք, կասեն, շատ ունես. -
Բայց թե փողեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վըրան։

Քաջ ես, լըսել ենք, ինքըդ մեծավոր,
Անուն հաղթողի ունես փառավոր.
Բայց թե թըրեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, թըրիդ ալ վըրան։

Ի վերուստ քանքար քեզի տված է,
Հեղինակ անունըդ աշխարհ փըռված է.
Բայց թե գըրչեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, գըրչիդ ալ վըրան։

Հեռատես մըտքով դուն զարդարեցար,
Հըզոր իշխանի սիրելին դարձար.
Բայց թե մըտքեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, մըտքիդ ալ վըրան։

Բանուկ ու ճարտար դուն ունիս ձեռքեր,
Շատ կըհորինես թանկագին բաներ.
Բայց թե ձեռքեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, ձեռքիդ ալ վըրան։

Երկինք շնորհեցին քեզ լեզու ճարտար,
Քարոզչի ստացար հըռչակ ու հանճար.
Բայց թե լեզվեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, լեզվիդ ալ վըրան:

Մեծ ուսում առիր, եղար գիտնական,
Գովքովըդ լըցված է մարդոց բերան.
Թե ուսումեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, ուսմանդ ալ վըրան:

Կուտամ քեզ պատիվ, կունենաս դու հարգ,
Ու կըդընեմ քեզ ազնիվ մարդոց կարգ,
Երբ օրորանեդ մինչև գերեզման
Միակ ձըգտմունքըդ լինի Հայաստան։

Ռափաել Պատկանեան, 1878


Հարգանքներով՝ ՀՀ քաղաքացի

հ․գ․ կից ներկայացնում ենք երկու տեսանյութ այդ նախագծից:





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել