Պատրաստվում եք հարսանիքի՞, ավարտական երեկույթի՞ կամ ճանապարհորդությա՞ն: Իհարկե, այս իրադարձություններից հետո ցանկանում եք ունենալ ցնցող լուսանկարներ, որոնք կտեղադրեք սոցիալական ցանցերում, իսկ հետագայում ցույց կտաք Ձեր երեխաներին: Կա՞ն արդյոք ֆոտոգենիկության գաղտնիքներ: Իհարկե կան, և դրանց մասին գիտեն վիզաժիստները, որոնք աշխատում են մոդելների հետ՝ ֆոտոսեսիաներից առաջ:
Ֆոտոգենիկության տասը գաղտնիքները
1. Միշտ սկսեք տոնային կրեմից: Այն լցնում է մանր կնճիռները, հարթեցնում է ծակոտիները, որոնք կարող են փչացնել դիմանկարը:
2. Հետևեք պարանոցին: Եթե մի փոքր տոնային կրեմ չքսեք պարանոցին, ապա դեմքի և պարանոցի միջև կոնտրաստը լուսանկարում շատ ակնհայտ կլինի (եթե նույնիսկ դա տեսանելի չէ հայելու մեջ):
3. Ինչպես խուսափել «Պանդայի աչքեր» էֆեկտից: Խառնեք շտկող միջոցը քիչ քանակությամբ տոնային կրեմի հետ՝ մինչև աչքերի տակ քսելը: Դա կօգնի կանխարգելել շտկող միջոցի անբնական փայլը, ինչպես նաև այն շատ սպիտակ տեսք չի ունենա լուսարձակման ժամանակ:
4. Բրոնզագույն դիմափոշին քսեք միայն դեմքի եզրագծով:
5. Շատ յուղոտ Т հատվածի դեպքում սովորական դիմափոշին չի օգնի, փորձեք գտնել հատուկ միջոց՝ ներծծող դիմափոշի, որը կլանում է ճարպի մնացորդները և վերացնում յուղոտ փայլը:
6. Անպայման ընդգծեք հոնքերը: Լուսանկարներում բնական հոնքերը «կորչում» են, դա վերաբերում է հատկապես նրանց վերջավորություններին: Դրա համար ընդգծեք հոնքերը մատիտով:
7. Լուսանկարներում աչքերի հեղուկ գծաներկը (սուրմա) ավելի լավ է ստացվում, քան մատիտը:
8. Ընտրեք կրեմային կարմրաներկ, որը պետք է լինի փայլով, բայց առանց առկայծումների: Լուսանկարվելիս մաշկը վառ և պայծառ տեսք կունենա:
9. Շրթունքների մատիտը քսեք միայն վերին շուրթին (որտեղ V-աձև կամարն է) և շուրթերի արտաքին անկյուններին: Այս հնարքն օգնում է ընդգծել շուրթերը, բայց չի կոպտացնում և ծանրացնում դրանք:
10. Թուլացեք և Ձեզ ազատ զգացեք: Հիշեք, որ ժպիտը զարդարում է դեմքն ավելին, քան ցանկացած շրթներկ կամ թարթչաներկ:
Եթե Դուք, այնուամենայնիվ, դժգոհ եք Ձեր լուսանկարներից, հնարավոր է խնդիրը լուսարձակման մեջ է, լուսանկարը սխալ անկյան տակ է ստացվել, կամ լուսանկարիչը Ձեզ շատ մոտ է կանգնել: Նման խնդիրներից խուսափելու համար առաջարկում ենք դիտել տեսանյութը:
Նյութ աղբյուրը` այստեղ