Յուրաքանչյուր ուսանողական շարժման իշխանությունները լուրջ են վերաբերվում, և մեր իշխանությունն էլ բացառություն չեղավ. նրանք հանդիպեցին երկու նախարարի և վարչապետին։
Պետության այսպիսի ուշադրությունն արդարացված է, քանի որ երիտասարդներն ու ուսանողներն այն կրեատիվ կորիզն են, ովքեր կարող են նոր պայքարի ձև մշակել ու դրանով իսկ անհարմար իրավիճակ կստեղծվի իշխանության համար։
Մեզ մոտ տեղի ունեցավ ավանդական երթ, իսկ հիմա էլ՝ արժեզրկված հացադուլ։ Հացադուլն այն պատն է, որից հետո պայքարողը պարտվում է, երբ դուրս է գալիս հացադուլից, իսկ պահանջը դեռ կատարված չէ։ Կրեատիվն էր պետք, ոչ թե հնադարյան մեթոդը, որն իրեն Հայաստանում սպառել է։
Հ.Գ. Առողջություն հացադուլավորներին և երեկ հոսպիտալացված ուսանողին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/1287526034686075?notif_id=1510724843029870¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել